-
17.02.2015|
15:53
«ԲՀԿ-ն ստեղծվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Այսինքն՝ я тебя породил, я тебя и убью»,- այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ մեր տիպի երկրներում անհնար է լինել օլիգարխ և մնալ ընդդիմադիր:
-
17.02.2015|
12:58
Հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Նրանք Հայաստան են ժամանել հաշտեցնելու Գագիկ Ծառուկյանին և Սերժ Սարգսյանին:
-
17.02.2015|
12:57
Փետրվարի 14-ին ստուգվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն:
-
17.02.2015|
00:48
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, որ եթե փոքր-ինչ ձևափոխենք, կհնչի այսպես. «Մեկին որ անընդհատ ասես առյուծ, հա՛մ մռնչալ կսովորի, հա՛մ էլ անտառի արքա կզգա իրեն»: Հիմա Ծառուկյանինն է:
-
17.02.2015|
00:38
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հենց հիմա խոսել Գագիկ Ծառուկյանի մասին: Այս հարցն է ամենից հաճախ հնչում հասարակական-քաղաքական շրջանակներում:
-
17.02.2015|
00:34
Այս օրերին ԲՀԿ-ի «ուղեղները» իշխանափոխության հնարավոր տարբերակներ են մշակում: Պարզվում է, նրանցից շատերն աշխատում են, թերևս, ամենաանհավանական տարբերակի վրա, այն է` նախագահի ինքնակամ հրաժարականի:
-
17.02.2015|
00:29
Ինչպես և սպասվում էր, ՀՀ երկրորդ նախագահը արձագանքեց ՀՀԿ-ԲՀԿ առճակատմանը և փորձեց ստանձնել արբիտրի դեր, որն իր համար ամենանախընտրելի կարգավիճակն է:
-
16.02.2015|
17:08
Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
16.02.2015|
14:16
Ի՞նչ ունենք փետրվարի 12-16-ի իրադարձությունների ամփոփագրում: ՀՀԿ-ն ի լուր բոլորի հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումներ լինելու են՝ քաղաքական բավարար կոնսոլիդացիա ՀՀԿ-ն գտել է՝ անկախ ով է կողմ, ով է դեմ:
-
15.02.2015|
21:26
Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: